Ֆրանսիան չպտեք երկկողմ հարաբերությունները զոհաբերի քաղաքական հաշվարկների պատճառով: Այդ մասին ասվում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիին ուղղված ուղերձում՝ կապված Ֆրանսիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հնարավոր ընդունման հետ, հաղորդում է TRT Haber հեռուստաալիքը:
Հայոց ցեղասպանության հարցն, ըստ Էրդողանի, շատ ցավոտ է Թուրքիայի համար:
Էրդողանը նշել է նաև, որ թուրք-ֆրանսիական հարաբերությունները չպետք է կախված լինեն երրորդ կողմի պահանջներից:
Դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի խորհրդարանը քվեարկության կդնի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որով Ցեղասպանության ժխտման համար սահմանվում է 1 տարվա ազատազրկում կամ 45 հազար եվրո տուգանք: