16 դեկտեմբերի 2011 - 19:47 AMT
ԱՀԿ-ն հավանություն է տվել Կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցությանը

Դեկտեմբերի 16-ին Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախարարական խորհրդաժողովը Ժնևում կայացած նիստում հավանություն է տվել Կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցության մասին որոշմանը: Այդ մասին հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ ԱՀԿ-ին Ռուսաստանի միանալու մասին արձանագրությունը ստորագրել էր ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը: Երկրի նախագահ Դմիտրի Մեդվեդևը նշել է, որ բանակցությունների արդյունքը «ձեռնտու է ինչպես Ռուսաստանին, այնպես էլ ապագա գործընկերներին»: