17 դեկտեմբերի 2011 - 11:38 AMT
Լեհաստանը հրաժարվել է մասնակցել Բաքվում կայանալիք Եվրատեսիլ-2012-ին

Լեհաստանը չի մասնակցի Բաքվում կայանալիք Եվրատեսիլ-2012 երգի միջազգային մրցույթին: Ինչպես հայտնել է Լեհաստանի հանրային հեռուստատեսության՝ TVP1-ի պաշտոնական էջը Facebook սոցցանցում, Լեհաստանը պաշտոնապես հրաժարվել է մասնակցել Եվրատեսիլ-2012-ին: Ըստ լուրերի, երկիրը հրաժարվել է մասնակցել մրցույթին հեռուստաեթերի ծանրաբեռնվածության պատճառով: TVP1 մտադիր է եթերի մեծ մասը նվիրել Եվրոպայի ֆուտբոլի առաջնությանը, որը տեղի կունենա հաջորդ տարվա հունիսին Լեհաստանում և Ուկրաինայում: