17 դեկտեմբերի 2011 - 13:37 AMT
Թուրքիայում կարգելե՞ն հայերի հանդեպ ատելություն սերմանող գրքերը

Ըստ Թուրքիայի կրթության նախարար Օմեր Դինչերի, հարկավոր է վերանայել պատմության գրքերը, որոնք հակադրված են հայերին ու սիրիացի քրիստոնյաներին, գրում է Hurriyet Daily News-ը:

«Ոչ միայն հայերն ու սիրիացիները, այլ նաև թուրքերն ու քրդերը պետք է ակտիվ արձագանքեն այն գրքերի գոյությանը, որոնք ատելություն են սերմանում մեր երեխաների մոտ: Դա շատ կարևոր է խաղաղ ապագա կառուցելու համար»,-ասել է նա:

Բացի այդ, ըստ նախարարի, եթե թուրքական իշխանությունները շատ դանդաղ վերանայեն դասագրքերը, Թուրքիայի դեմ շուտով դատական հայցեր կհարուցվեն:

Ինչպես հայտնել է պարբերականին ազգային փոքրամասնություններից մեկի ներկայացուցիչը, բացասական վերաբերմունքը ազգային փոքրամասնությունների նկատմամբ դասագրքերում հայտնվել է 1970-ականներից հետո: «Մինչ այդ ես չեմ հիշում, որ նման գրքեր գոյություն ունենան»,-ասել է աղբյուրը: