21 ապրիլի 2003 - 23:01 AMT
ՆՅՈՒ-ՅՈՐՔՈՒՄ ԿՀԱՐԳԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ
Ապրիլի 24-ին Նյու-Յորքում տեղի կունենա Հայոց ցեղասպանության 88-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որը կազմակերպել է Նարեկացու անվան արվեստի ինստիտուտը: Միջոցառմանը կմասնակցեն արվեստի հայտնի գործիչներ, որոնք իրենց կատարումներով հարգանքի տուրք կմատուցեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Միջոցառման շրջանակներում կբացվեն ցուցահանդեսներ: