18 դեկտեմբերի 2011 - 15:46 AMT
Իրանն ու Ռուսաստանը կնքել են 700 մլն դոլար արժողությամբ նավթային պայմանագիր

Իրանական ազգային նավթային կազմակերպությունը` (NIOC) և ռուսական Թաթնավթը կիրակի Թեհրանում կնքել են 700 մլն դոլար արժողությամբ պայմանագիր` Իրանի հարավ-արևմուտքում Զագեի ծանր նավթի հանքահորի մշակման վերաբերյալ:

Համաձայն պայմանագրի, ծրագրվում է նավթահորից սկզբնական փուլում օրական արդյունահանել 7.000 բարել ծանր նավթ և հանածոյի մակարդակը վերջնական փուլերում բարձրացնել օրական մինչև 55.000 բարելի:

Հանքավայրը մի քանի տարի շարունակ չի մշակվել:

Թաթարստանի ռուսական հանրապետության նախագահ Ռուստամ Միննիխանովը շաբաթ օրը ժամանել է իրանական նավթագազային արդյունաբերական գոտի` Հարավային Փարս:

Միննիխանովն այցելել է Հարավային Փարս գազային հանքավայրի յուրացման 4-րդ և 5-րդ ֆազաները, Բորզույե և Արյա Սասոլ նավթաքիմիական համալիրները, հաղորդում է Trend-ը` հղելով Mehr տեղեկատվական գործակալությունը: