19 դեկտեմբերի 2011 - 10:24 AMT
Իրաքի պատվիրակությունը հանդիպել է Բաշար Ասադի հետ

Իրաքյան պատվիրակությունն այցելել է Սիրիա` երկրում ծագած ճգնաժամի հաղթահարման գործում օգնելու նպատակով, հաղորդում է BBC-ն:

Պատվիրակությունը հանդիպել է նախագահ Բաշար Ասադի և սիրիական ընդդիմության ներկայացուցիչների հետ, որոնց ներկայացրել է Արաբական պետությունների լիգայի առաջարկների վրա հիմնված պայմանավորվածության նախագիծը:

Շաբաթ օրը ԱՊԼ գլխավոր քարտուղարի տեղակալ Ահմեդ բեն Հելլին հայտնեց, որ Սիրիայում ճգնաժամի կարգավորման վերաբերյալ Դամասկոսի դիրքորոշման մեջ դրական փոփոխություններ են տեղի ունեցել:

Հելլիի խոսքով` սիրիական ղեկավարությունը վերջնականապես համաձայնել է երկրում անկախ դիտորդների տեղակայմանը, որոնք կհետևեն իրադրությանը ԱՊԼ հովանու ներքո: