Դեկտեմբերի 18-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Վարդենիս-Ավազան ճանապարհի 18-րդ կմ-ին բախվել է ճանապարհով ընթացող, ցախով բեռնված ավանակի սայլակին: Սայլակի վրա նստած 48-ամյա Աշոտ Աղասարյանը վայր է ընկել և բախվել ավտոմեքենայի դիմապակուն, այնուհետև ընկել ճանապարհի վրա ու տեղում մահացել:
Ոստիկանությունից հայտնում են, որ վարորդը ներկայացել է բաժին: Կատարվում է քննություն: