19 դեկտեմբերի 2011 - 14:25 AMT
Արմեն Աշոտյանը պաշտոնական այցով կմեկնի Ֆրանսիա

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը դեկտեմբերի 20-22-ը պաշտոնական այցով կմեկնի Ֆրանսիա: ԿԳՆ-ից հայտնում են, որ այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Ֆրանսիայի համագործակցության նախարար Անրի դը Ռենկուրի, Հետազոտության և բարձրագույն կրթության գնահատման գործակալության նախագահ Դիդիե Ուսենի հետ, այցելություն ֆրանսիայի համալսարաններ:Նախարարը հանդիպում կունենա նաև Ֆրանսիայի հայ համայնքի ներկայցուցիչների հետ: