ՀԱՊԿ երկրներն ըմբռնումով են մոտեցել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությանը ՀՀՊ վերաբերյալ, որը նա արել է նոյեմբերի 23-ին: «Մի շարք երկրներ ըմբռնումով ընկալեցին դա»,-ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Ն. Բորդյուժան հիշեցրել է Մոսկվայի դիրքորոշումը, որը պնդում է, որ իրավաբանական երաշխիքներ տրվեն, որ ՀՀՊ-ն ուղղված չէ Ռուսաստանի դեմ, հայտնում է Ինտերֆաքսը:
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը Եվրոպայում ՀՀՊ շուրջ իրավիճակի կապակցությամբ հանձնարարել է պաշտպանության նախարարությանը Կալինինգրադում հրթիռային հարձակման նախազգուշացման ռադիոլոկացիոն կայան տեղադրել մարտական կազմում: