19 դեկտեմբերի 2011 - 19:51 AMT
Ֆրանսիական ռազմական ինքնաթիռը խախտել է Թուրքիայի օդային տարածքը

Ֆրանսիական ռազմական ինքնաթիռը խախտել է Թուրքիայի օդային տարածքը: Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբը հաղորդել է, որ Ֆրանսիային պատկանող C-160 տիպի ռազմատրանսպորտային ինքնաթիռը ներխուժել է Էգեյան ծովի վերևում Թուրքիայի տարածք: Ինքնաթիռը 3 րոպե գտնվել է Թուրքիայի վերևում:

Այս փաստի մասին տեղեկացվել է Ներքին գործերի նախարարությունը: