20 դեկտեմբերի 2011 - 09:25 AMT
Ֆիլիպիններում «Վաշի» թայֆունի պատճառով զոհվել են հազարավոր մարդիկ

Ֆիլիպինների իշխանությունները հաւտնել են, որ «Վաշի» թայֆունի հետևանքով ջրհեղեղների և սողանքների արդյունքում զոհվել են ամենաքիչը երկրի 957 բնակիչ: Ւնչպես հաղորդում է Reuters-ը, ևս 49 մարդ համարվում է անհայտ կորած: Ֆիլիպինների իշխանությունների տվյալներով, ընդհանուր առմամբ «Վաշիից» տուժել են 338 հազար մարդ:

Reuters-ը նշում է, որ տուժած քաղաքների իշխանությունները փորձում են հնարավորինս շուտ հուղարկավորել մահացածներին, որպեսզի կանխեն ինֆեկցիոն հիվանդությունների տարածումը կենտրոններում, ուր տեղափոխվում է թայֆունից տուժած բնակչությունը: