20 դեկտեմբերի 2011 - 09:31 AMT
Կիմ Չեն Իրի մահվան կապակցությամբ Կուբայում հայտարարված է եռօրյա սուգ

Կուբայի իշխանությունները երկրում պաշտոնապես հայտարարել են եռօրյա սուգ` կապված Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Իրի մահվան հետ: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղելով կուբական հեռուստատեսությունը:

Կիմ Չեն Իրը, ով Հյուսիսային Կորեայում կառավարել է ավելի քան 17 տարի, մահացել է դեկտեմբերի 17` 70 տարեկան հասակում: Սակայն հյուսիսկորեական ԶԼՄ այդ մասին հայտնել են միայն երկուշաբթի` դեկտեմբերի 19:

ԶԼՄ տվյալներով, հյուսիսկորեացի առաջնորդի մահվան պատճառն է եղել սրտի կաթվածը:Կիմ Չեն Իրի հուղարկավորությունը նշանակված է դեկտեմբերի 28: