20 դեկտեմբերի 2011 - 11:19 AMT
Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունել է Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները

Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Ինչպես հայտնում է TurkishNY-ն, օրինագիծն ընդունվել է 106 «կողմ» և 19 «դեմ» ձայների հարաբերակցությամբ:

Օրինագծով նախատեսվում է 1 տարվա ազատազրկում և 45 000 եվրո տուգանք Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու համար: Մինչդեռ Թուրքիան սպառնում է խզել հարաբերությունները Ֆրանսիայի հետ, եթե օրինագիծն ընդունվի: