20 դեկտեմբերի 2011 - 12:46 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հայաստանի և Թուրքիայի գիտական շրջանակները պատրաստ են աջակցել երկու երկրների միջև հարաբերությունների հաստատմանը

Հայաստանի և Թուրքիայի գիտական շրջանակները պատրաստ են երկու երկրների ներկայացուցիչների միջև բարձրացնել դիվանագիտական հարաբերությունների վերահաստատման հարցը: Այդ մասին դեկտեմբերի 20-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը: Ինչպես հաղորդել է հայ տնտեսագետը, վերջերս ինքը մասնակցել էր Անկարայում տարածաշրջանային տնտեսական համաժողովին, որտեղ Հայաստանի միակ ներկայացուցիչն էր: «Հարաբերությունների շատ բարդ իրավիճակում քննարկվում էին տարածաշրջանային զարգացման հարցեր և դրանց ազդեցությունը Հայաստան-Թուրքիա երկխոսության և հարաբերությունների բարելավման վրա»,-ասել է նա:

Այս առնչությանբ Թաթուլ Մանասերյանը հավելել է, որ Թուրքիայում կան առաջադեմ մտածողությամբ մարդիկ, ովքեր հակված են երկկողմ հարաբերությունների կարգավորմանը: «Պայմանավորվածություն է ձեռքբերվել հաջորդ համարժեք համաժողովն անցկացնել 2012թ Հայաստանում»,-ասել է նա:

ՖՈՏՈՇԱՐՔ