20 դեկտեմբերի 2011 - 12:46 AMT
Թողարկվել է Mozilla վեբ բրաուզերի նոր տարբերակը՝ Firefox 9-ը

Լույս է տեսել Mozilla Firefox վեբ բրաուզերի 9-րդ տարբերակը։ Սա բրաուզերի ոչ պաշտոնական թողարկումն է։ Այն հասանելի է Mozilla-ի սերվերներում։ Այս մասին գրում է Moneycontrol.com-ը։

Բրաուզերի որոշ ֆունկցիաներ այս տարբերակում ավելի լավ են աշխատում, մասնավորապես Javascript-ը 30%-ով ավելի արդյունավետ է աշխատում նախորդ տարբերակից։

Նկատվում են նաև ինտերֆեյսի փոփոխություններ և բրաուզերը ավելի համատեղելի և գեղեցիկ է դարձել Apple-ի Mac OS X Lion օպերացիոն համակարգում։ Բացի այս ամենից Mozilla-ն վերացրել է մի շարք ծրագրային սխալներ, որոնք կային նախորդ տարբերակում։

Նշենք, որ վերջերս Firefox բրաուզերին անցավ Chrome-ը։ Բրաուզերների համաշխարհային շուկայում Chrome-ին պատկանում է շուկայի 25.69%-ը, իսկ Firefox-ին շատ քիչ տարբերությամբ՝ 25.23%-ը։ Դե իսկ առաջատարը մնում է Internet Explorer-ը։