Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման օրինագծի մասին թուրքական ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությունը կեղծ է: Այդ մասնին PanARMENIAN.Net թղթակցի հետ զրույցում հայտնել է ֆրանսիացի լրագրող Ժան ԷքիյանԸ:
Լրագրողի խոսքով, թուրքական մամուլը տարածել է 2006թ հոկտեմբերի հնացած տեղեկատվությունը: «Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումները կկայանան դեկտեմբերի 22-ին, ինչպես ասվել է ավելի վաղ»,-հայտնել է Էքիյանը:
Թուրքական ԶԼՄ-ները տեղեկատվություն էին տարածել, իբրև թե Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծը:
Հայտնի է, որ օրինագծի քննարկումը նախատեսված է դեկտեմբերի 22-ին:
Համաձայն օրինագծի Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու դեպքում սպառնալու է 1 տարի ազատազրկում կամ 45 հազար եվրո տուգանք: