20 դեկտեմբերի 2011 - 14:33 AMT
Ավտովարորդների իրավունքների պաշտպանության «Աքիլես» կենտրոնի համար 2011թ աշխատատար էր

2011թ Ավտովարորդների իրավունքների պաշտպանության «Աքիլես» հասարակական կազմակերպության համար շատ լարված և աշխատատար էր, Երևանում դեկտեմբերի 20-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է կառույցի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը: Նրա խոսքով, այս տարվա ընթացքում իրականացվել են մի քանի ծրագրեր, որոնք ուղղված են վարորդների իրավունքների պաշտպանությանը: Մասնավորապես, կենտրոնի աշխատակիցները վերապատրաստվել են Սլովակիայում և Ավստրիայում` 3D ձևաչափի PC CRUSH ծրագրով: Նա մանրամասնել է, որ այդ ծրագիրը մոնիտորի վրա արտացոլում է մեքենաների տեղակայությունը, դեպքի վայրը և ՃՏՊ մի շարք այլ մանրամասներ: «Մենք փորձում ենք այս լիցենզիոն ծրագիրն ներդնել նաև Հայաստանում:Գլխավորն այն է, որ ծրագիրը թույլ է տալիս հաշվարկել մեքենայի արագությունը նախքան միջադեպը, ինչը չի կարող անել ՃՈ»,-մանրամասնել է նա: Այս առնչությամբ Էդուարդ Հովհաննիսյանը հավելել է, որ ՃՏՊ վերլուծության նոր մոտեցման շնորհիվ, արդեն տրվել են 6 եզրակացություններ, որոնցից 3 ընդունվել են դատարանի կողմից:

Անդրադառնալով խնդիրներին, որոնք ծագում են ճանապարհատրանսպորտային ոլորտում, վարորդների իրավունքների պաշտպանը նշեց, որ անհրաժեշտ է կարգավորել վարորդների և տեսուչների միջև հարաբերությունները, քանի որ չի եղել մի դեպք, որ վարորդը կարողանա պնդել իր իրավունքը: Նրա խոսքով, իրավիճակի բարելավման համար, մինչև 2012թ հունվարի 10 հիմնական խաչմերուկներում տեղադրվելու է 10 տեսախցիկ և արագության 15 հաշվիչներ, մասնակիորեն լուծվել են լուսակիրների խնդիրը, որոնք ճանապարհներին խցանումների պատճառ են դառնում:

Ինչ ցերաբերում է ԱՊՊԱ-ի ներդրմանը, որը շուտով կդառնա 1 տարեկան, Էդուրդ Հովհաննիսյանը նշել է, որ այդ գործընթացը, ընդհանուր առմամբ, դրական է ազդել ՃՏՊ կողմերի վեճերի վրա, քանի որ բողոքների թիվը նվազել է: Խոսելով վարորդների դժգոհությունների մասին, նա առանձնացրել է այն փաստը, որ փոխհատուցման գումարը երբեմն ուշանում է, ինչպես նաև բողոքներ են գալիս այն առնչությամբ, որ քաղաքացին ստիպված է վճարել 150 000 դրամ տուգանք նրա համար, որ չի ամրացրել ԱՊՊԱ-ի նոր կտրոնը և երթևեկել է հինով: