20 դեկտեմբերի 2011 - 15:03 AMT
Բակո Սահակյանը պարգևներ է հանձնել Ռուսաստանի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 19-ին Մոսկվա քաղաքում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ԼՂՀ մշտական ներկայացուցչության դիվանագիտական կազմի հետ: Նախագահականից հայտնում են, որ խորհրդակցության ընթացքում քննարկվել են ներկայացուցչության գործունեությանը վերաբերող հարցեր: Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

Բակո Սահակյանը պետական պարգևներ է հանձնել Ռուսաստանի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների: Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել նրանց ավանդը ինչպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զարգացման, այնպես էլ հայ և ռուս ժողովուրդների միջև բարեկամական կապերի խորացման գործում: