20 դեկտեմբերի 2011 - 16:55 AMT
Ռուսաստանում կատարվել են ՀՀՊ համակարգի փորձարկումներ

Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի ու Տիեզերա-օդային զորքերի մարտական հաշվարկները դեկտեմբերի 20-ին փորձարկել են ՀՀՊ մերձակա շառավիղի հակահրթիռները: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքսը», հղում անելով ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցչին: Փորձարկումները հաջող են անցել. Հակահրթիռը կործանել է նշանակետը նշված ժամկետում:

Հակահրթիռի գործարկումը կատարվել է Ղազախստանի Սարի Շահան պոլիգոնում: Ըստ գործակալության տվյալների, հրթիռի գործարկման նպատակն է ՀՀՊ համակարգի մարտավարական և տեխնիկական բնութագրերեի հաստատումը:

Թե հատկապես որ հակահրթիռն է փորձարկվել Ղազախստանում, չի նշվում: Չի բացառվում, որ խոսքը ՌԴ ՀՀՊ տակտիկական համակարգի մեջ մտնող համալիրների փորձարկումների մասին է:

Ակնկալվում է, որ 2012թ. ռուսական ՀՀՊ համակարգում կընդգրկվեն նաև C-500 նոր զենիթահրթիռային համակարգերը;