Իսրայելը մշակում է հակահրթիռային պաշտպանության պատմության մեջ խոշորագույն զորավարժությունների պլանը, որոնք նախատեսվում է անցկացնել գալիք գարնանը:
Զորավարժությունները արձագանք են Իրանի միջուկային զենքի ստեղծման ջանքերին, հայտնում է MIGnews-ը: Աննախադեպ զորավարժությունները կներառեն Իսրայելում ԱՄՆ հրամանատարական կետերի ու Գերմանիայում եվրոպական հրամանատարության կենտրոնակայանում ՑԱԽԱԼ-ի հրամանատարական կետերի ստեղծումը:
Անցած շաբաթ գեներալ-լեյտենանտ Ֆրենկ Գորենցը, որը Գերմանիայում տեղակայված ԱՄՆ երրորդ ռազմա-օդային ուժերի հրամանատարն է, այցելել է Իսրայել՝ ավարտին հասցնելու համար զորավարժությունների նախապատրաստման ծրագիրը: Զորավարժությունների շրջանակներում Իսրայելում կտեղակայվեն մի քանի հազար ամերիկացի զինվորականներ: