21 դեկտեմբերի 2011 - 11:02 AMT
Ադրբեջանը վախենում է «արաբական գարունից» երկրում

Ադրբեջանի որոշ ընդդիմադիր ուժեր ժողովրդի կամքի վրա հենվելու փոխարեն գործում են աշխարհում կատարվող գործընթացների ազդեցության տակ, չորեքշաբթի լրագրողներին է ասել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի վարիչ Ալի Հասանովը: «Մենք զգում ենք դա ադրբեջանական ընդդիմության գործողություններում վերջին 3 տարում Ղրղզստանում, Լիբիայում, Թունիսում, Եգիպտոսում ու այլ երկրներում կատարված իրադարձություններից հետո»,-ասել է Հասանովը: Ըստ նրա, հաջողության հասնելու համար Ադրբեջանում անպայման հարկավոր է հենվել ժողովրդի կամքի վրա:

«Եթե նրանք չեն համապատասխանում ժողովրդի պահանջներին, նրանց ցանկացած ցանկություն, ծրագիր ձախողման է դատապարտված: Ուստի մենք երբեք հավասարության նշան չենք դրել Ադրբեջանից դուրս և երկրի ներսում կատարվող գործընթացների միջև: Մենք կապ չենք որոնում, քանի որ կապ չկա; Օրինակ, ինչ կապ ունեն Ադրբեջանի հետ բախումը Ղազախստանում կամ ներքին գործընթացները Ռուսաստանում»,-ասել է Հասանովը: