2011թ. ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համար ամենաակտիվն ու արդյունավետն էր, վստահ է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: «Մենք 22 հանրապետական նշանակության միջոցառում ենք անցկացրել, ներառյալ հանրահավաքները, երթերը և 8-օրյա շուրջօրյա նստացույցը»,-հայտարարել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում:
Ըստ Զուրաբյանի, ՀԱԿ-ին հաջողվեց վերականգնել ժողովների ու երթերի ազատության իրավունքը, այդ թվում նաև Ազատության հրապարակում, հրապարակայնորեն ներկայացնել նախագահ Սերժ Սարգսյանի ու խորհրդարանի ոչ լեգիտիմության քաղաքական և իրավական հիմքերը: «Նրանց չհաջողվեց քաղբանտարկյալներին օգտագործել որպես սակարկության առարկա»,-ասել է նա: Զուրաբյանը նշել է նաև, որ ՀԱԿ-ին հաջողվեց ստիպել իշխանություններին քաղաքական երկխոսություն սկսել ընդդիմության հետ: Ընդ որում այդ ձախողման մեղքը նա ամբողջությամբ բարդեց իշխանությունների վրա, որոնք, ըստ նրա, զիջումների չգնացին երկրում ժողովրդավարության հաստատման համար:
Այդ առնչությամբ նա որպես Կոնգրեսի ամենամեծ անհաջողություն անցնող տարում Զուրաբյանը նշել է այն, որ «ՀԱԿ-ին չհաջողվեց լեգիտիմ իշխանություն ձևավորել երկրում»: «Դա պետք է դառնար 2011թ. ամենագլխավոր նվաճումը, սակայն, այն դարձավ ամենամեծ անհաջողությունը»,-հավելել է Զուրաբյանը: