21 դեկտեմբերի 2011 - 17:13 AMT
Դահուկորդ Սերգեյ Միքայելյանը 3-րդ տեղն է զբաղեցրել «Սկանդինավիայի գավաթում»

Դահուկորդ Սերգեյ Միքայելյանը մասնակցել է «Սկանդինավիայի գավաթ» մրցաշարին մինչև 20 տ տարիքային խմբում և 12 երկրների ներկայացուցիչների թվում գրավել է 3-րդ տեղը՝ 15 կմ ազատ ոճում գրանցելով 38,11վայրկյան արդյունք:

Մինչ այդ Միքայելյանը հաղթել է ֆինլանդական Մուոնիո քաղաքում տեղի ունեցած մրցաշարում, հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Միքայելյանը, որը հայ դահուկորդներից ամենաբարձր վարկանիշն ունի, կպայքարի 2014թ. Օլիմպիական խաղերի ուղեգրի համար: