22 դեկտեմբերի 2011 - 11:47 AMT
Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայ գերիներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայ գերիներին և 5 քաղաքացիական անձանց՝ նույն ընտանիքի անդամներին:

Այցելության ընթացքում գերեվարված հայերին 3 նամակ է փոխանցվել, նրանցից ստացվել է 6, հայտնել են ԿԽՄԿ ադրբեջանական ներկայացուցչությունում:

Կողմերի միջև պայմանավորվածության արդյունքում մարտի 17-ին Աղդամի շրջանի տարածքում ԿԽՄԿ միջնորդությամբ Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել քաղաքացիական անձ Արթուր Բադալյանին, իսկ գերված ադրբեջանցի զինծառայող Անար Հաջիևը փոխանցվել է ադրբեջանական կողմին: