22 դեկտեմբերի 2011 - 12:47 AMT
Երևան-Գյումրի ճանապարհին գազելը է շրջվել. 10 ուղևոր վիրավորվել է, մեկը՝ զոհվել

Դեկտեմբերի 21-ին, ժամը 16.55-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 90-րդ կմ-ին` Լանջիկ գյուղի մոտ, «ԳԱԶել-32213» մակնիշի ավտոմեքենա է շրջվել:

Ոստիկանությունից հայտնում են, որ պատահարի հետևանքով 10 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանցից մեկը՝ 74-ամյա Շուշանիկ Սուվարյանը, մահացել է: Կատարվում է նախաքննություն: