22 դեկտեմբերի 2011 - 13:52 AMT
Արթուր Աբրահամն ու Կարո Մուրադը մասնակցել են բարեգործական ճաշկերույթին որպես մատուցողներ

Բեռլինի «Էստրել» հյուրանոցում գերմանացի երգիչ Ֆրենկ Զանդերը կազմակերպել էր 17-րդ բարեգործական Սուրբ ծննդյան համերգը 2500 անտունների համար:

Հյուրերին սպասարկել են մոտ 150 հայտնի մարդիկ, այդ թվում նաև հայ բռնցքամարտիկներ Արթուր Աբրահամը, Կարո Մուրադն ու նրանց ակումբակից Մարկո Հուկը, ինչպես նաև մարզիկների մարզիչ Ուլի Վագները, հայտնում է boxingscene.com-ը: