22 դեկտեմբերի 2011 - 14:05 AMT
«ԱրմենՏելը» գործարկել է «Թեժ ձմեռ» ռոումինգ ծառայությունը

«ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում է «Թեժ ձմեռ» ծառայության գործարկման մասին բջջային կապի այն բաժանորդների համար, ովքեր օգտվում են ռոումինգ ծառայությունից հետևյալ երկրներում` Վիետնամ, Եգիպտոս, Հնդկաստան, Հորդանան, Կամբոդժա, Մալազիա, Միացյալ Արաբական Էմիրություններ, Սիրիա, Թայլանդ, Թունիս և Թուրքիա:

Ծառայությունը թույլ է տալիս վերոնշյալ երկրներում ռոումինգ ծառայությունից օգտվող բաժանորդներին ստանալ զանգեր 0 դրամ սակագնով խոսակցության առաջին երկու րոպեների դիմաց: Սկսած երորրդ րոպեից, մուտքային զանգի տարիֆիկացումն իրականցվում է սակագնային գուտուն համապատասխան:

«ԱրմենՏել»-ը հանդիսանում է միջազգային «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մաս, որը միավորում է աշխարհի տասնիննը երկրների կապի օպերատորնեին: Դա թույլ է տալիս Հայաստանի կապի միասնական օպերատորին առաջարկել իր հաճախորդներին որակյալ և մատչելի ծառայություններ ոչ միայն երկրի ներսում, այլ նաև երկրի սահմաներից դուրս, մասնավորապես, եզակի հնարավորություն արտասահմանում անվճար ստանալ զանգեր», - նշել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Թեժ ձմեռ» ծառայությունից կարող են օգտվել Beeline բջջային կապի բոլոր բաժանորդները` նախապես ակտիվացնելով ռոումինգ ծառայությունը: «Թեժ ձմեռ» ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է բջջային հեռախոսից հավաքել *555# հրահանգը: Ծառայության ակտիվացման արժեքն է 3000 դրամ, այն ակտիվ է 7 օր: Ծառայության համար բաժանորդավճար չի գանձվում: