22 դեկտեմբերի 2011 - 14:43 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ա.Մանասյան. Ընտրությունները ՀՀ-ում և համանախագահ երկրներում չեն ազդի ղարաբաղյան բանակցությունների վրա

2012թ. Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները և ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներում կայանալիք նախագահական ընտրությունները չեն ազդի Ղարաբաղի շուրջ բանակցությունների վրա: Այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է Քաղաքական հետազոտությունների ակադեմիայի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Ըստ նրա, ԱՄՆ, Ռուսաստանի ու Եվրոպայի արտաքին քաղաքականությունը կախված չէ ընտրություններից:

Ինչ վերաբերում է հայաստանյան ընտրություններին, ապա ըստ Մանասյանի, դրանք չպետք է ազդեն գործընթացի վրա, այն դեպքում, իհարկե, եթե քաղաքական ուժերը ձեռնպահ մնան դա իրենց շահերի համար օգտագործելուց: Նա ընդգծել է, որ Հայաստանի քաղաքական ուժերը պետք է միասնականություն ցուցաբերեն այդ հարցում:

ՖՈՏՈՇԱՐՔ