22 դեկտեմբերի 2011 - 15:37 AMT
Հակոբ Ղազանչյանը չի պատրաստվում վերընտրվել ՀԹԳՄ նախագահի պաշտոնում

Հակոբ Ղազանչյանը չի ցանկանում այլևս առաջադրելու իր թեկնածուությունը Հայաստանի թատերական գործիչների միության նախագահի պաշտոնում: Նրա խոսքով այն խանգարում է իր թատերական գործունեությանը: Ղազանչյանը, մամլո ասուլիսի ժամանակ նշեց, որ հնարավոր է նա մինչև իր ժամկետի լրանալուց էլ շուտ հրաժարվի այդ տեղից, եթե լինի լավ թեկնածու: Նա ասաց, որ ժամանակ է պետք, որպեսզի նոր ղեկավար ձևավորվի: «Ես չեմ պատրաստվում մինչև խոր ծերություն մնալ այդ աթոռին», ասաց Ղազանչյանը: Նրա խոսքով, նա զբաղված է նոր նախագծերով և փառատոներին մասնակցելով:

Հակոբ Ղազանչյանը միությունը ղեկավարում է 2007 թ-ից: Նա հանդիսանում է նաև Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավարը: Դեկտեմբերի 19-ին ՀԹԳՄ 14-րդ համագումարի ընթացքում, որը տեղի է ունենում 2 տարին մեկ, Ղազանչյանն ընտվեց միաձայն: