22 դեկտեմբերի 2011 - 15:38 AMT
Արմեն Մազմանյան. Ընդդիմադիր դաշտը չունի այն լիդերը, որը պետք է

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը գտնում է, որ Հայաստանի ընդդիմությունը չունի այն լիդերը, որը պետք է լինի: Նրա կարծիքով կա խորհրդարանական ընդդիմություն`ՀՅԴ և «Ժառանգություն» կուսակցությունների տեսքով և կա հանրային շարժում, որն ինքնատրոհման մեջ է: Բացի դրանից, ռեկտորի խոսքով ընտրությունները որքան մոտենան, այնքան այդ հանրության շարքերն ավելի կքչանան: «Ընդդիմությունը միասնական ճակատի չի գա, կլինեն սովորական ընտրություններ, և փոփոխություններ չեն լինի», ասաց Մազմանյանը:

Նա նաև գտնում է, որ այս անգամ կոնֆլիկտներ չեն լինի, իսկ Հայ ազգային կոնգրեսին էլ խորհուրդ չի տալիս հայտարարել, որ իրենց ցույցին եկած զանգվածը մեր 3 միլիոն բնակչությունն է, որովհետև դա այդպես չէ: