22 դեկտեմբերի 2011 - 15:47 AMT
Արմեն Մազմանյան. Ղարաբաղը վաղուց ինքնորոշվել է և կայացել

Լեռնային Ղարաբաղի ներկա վիճակը ի նպաստ Հայաստանի է, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը: Նրա կարծիքով ԼՂՀ-ում ներկա իրավիճակում դաստիարակվում է մի սերունդ, ով վառոդի հոտ չի առել, իսկ Ադրբեջանում էլ դաստիարակվում է մի սերունդ, ով Արցախը չի տեսել. «Ղարաբաղը վաղուց ինքնորոշվել է և կայացել, մնում է միայն աշխարհը որոշի»:

Մազմանյանը, խոսելով արտաքին քաղաքականությունից, գտնում է, որ ընդհանուր առմամբ Հայաստանը աշխարհաքաղաքական մարտահրավերներին կարողանում է դիմակայել: