22 դեկտեմբերի 2011 - 16:02 AMT
Ֆրանսիայի խորհրդարանի շենքի առջև մոտ 3000 թուրք է հավաքվել

Վերջին տվյալներով Ֆրանսիայի խորհրդարանի շենքի առջև մոտ 3000 թուրք է հավաքվել, որոնք բողոքում են Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման դեմ:

Ակցիայի մասնակիցները կարգախոսներ են վանկարկում խոսքի ազատության ապահովման անհրաժեշտության մասին:

Դեկտեմբերի 22-ին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևը քննարկվում է Ֆրանսիայի Ազգային Ժողովում: Բանաձևը Հայոց ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: Այս կապակցությամբ Թուրքիան սպառնացել է հետ կանչել դեսպանին Փարիզից, եթե Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն տա այդ օրենքին: