22 դեկտեմբերի 2011 - 17:53 AMT
«Անելիք» համակարգով սկսել են ավելի շատ գումար փոխադրել

§Անելիք¦ Դրամական Փոխադրումների Համակարգով 2011 թվականի 11 ամիսների ընթացքում փոխանցումների քանակը կազմել է 1,405,088, ինչը ավելի քան 50%-ով գերազանցում է 2010 թվականի նույն ժամանակաշրջանում կատարված փոխանցումների քանակը, հաղորդում են բանկի մամուլ ծառայությունից:

2011 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում §Անելիք¦ Դրամական Փոխադրումների Համակարգով իրականացված փոխանցումների ծավալը աճել է 14%-ով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 2011 թվականի 11 ամիսներին կատարված փոխանցումների ծավալը կազմել է 951,464,240.00 ԱՄՆ դոլարին համարժեք:

Աճի նման տեմպերի պահպանման դեպքում §Անելիք¦ Դրամական Փոխադրումների Համակարգի շրջանառությունը տարեվերջին կգերազանցի 1 մլրդ. ԱՄՆ դոլարը:

§2009 թվականի տնտեսական ճգնաժամի ժամանակ §Անելիք¦ Դրամական Փոխադրումների Համակարգի գրանցված անկումը վերջին երկու տարիներին վերականգնվում է, դրա մասին են վկայում 2010-2011 թվականներին համակարգի գրանցած քանակական և ծավալային ցուցանիշները: Ոգևորիչ փաստ է, որ աճում են դեպի Հայաստան փոխանցումների ծավալը, ոչ միայն §Անելիք Բանկով¦ այլ նաև հայկական այլ բանկերով, որոնք օգտվում են §Անելիք¦ համակարգից: 2011 թվականին §Անելիք¦ համակարգով փոխանցումների աճի տեսանկյունից առանձնացել են հայկական 3 բանկեր` ՀայԷկոնոմ Բանկը, Արարատ Բանկը և Զարգացման Հայկական Բանկը, որոնք գրանցել են թե ծավալային, և թե քանակական զգալի աճ¦, - ասաց Ֆինանսական շուկաներում գործառնությունների և թղթակցային հարաբերությունների վարչության պետ Արման Շուշյանը: