22 դեկտեմբերի 2011 - 18:05 AMT
Շենգավիթ վարչական շրջանի որոշ փողոցներ 24 ժամով կջրազրկվեն

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, դեկտեմբերի 23-ին ժամը 9.00-ից մինչև դեկտեմբերի 24-ը ժամը 9։00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Նորագավիթի 14-րդ , 15-րդ փողոցների և 8-րդ, 9-րդ կիլոմետր` թաղամասերի, Արին-Բերդ փողոցի և նրբանցքների, Արցախի 4-րդ նրբանցքի, Էրեբունի օդանավակայանի և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: