22 դեկտեմբերի 2011 - 19:10 AMT
Թուրքիան հետ է կանչել իր դեսպանին Ֆրանսիայից

Ի պատասխան Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևի ընդունմանը, պաշտոնական Անկարան հետ է կանչել իր դեսպան Թահսին Բուրջուլօղլուին Ֆրանսիայից, հաղորդում է Reuters-ը:

Ինչպես հաղորդվում էր ավելի վաղ, դեսպանը դեռևս մի քանի օր առաջ տոմս էր պատվիրել դեպի Անկարա:

Ֆրանսիայի Ազգային Ժողովը քվեարկել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևի օգտին: Առայժմ չի հաղորդվում, թե քանի պատգամավոր է քվեարկել «կողմ», քանիսը` «դեմ»:

Օրինագիծը Հայոց ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: