22 դեկտեմբերի 2011 - 19:22 AMT
Արամ Համբարյանը Օբամային կոչ է արել հետևել Սարկոզիի օրինակին

Ամերիկայի հայ դատի հանձնախումբը (ԱՀԴՀ) ողջունում է Ֆրանսիայի Ազգային Ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևի ընդունումը:

Ինչպես նշել է ԱՀԴՀ գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, «օրինագծի ընդունումը միավորում է թուրքական իշխանությունների վրա գործադրվող միջազգային ճնշումը»:

«Ցեղասպանության վերաբերյալ օրինագծի ընդունումն ընդգծում է թուրքական ժխտողական քաղաքականությանը վերջ դնելու անհրաժեշտությունը, որը պետք է հասկանան նաև ԱՄՆ իշխանությունները»,- հայտնել է նա` ԱՄՆ նախագահին կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: