22 դեկտեմբերի 2011 - 20:16 AMT
Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը Բրազիլիայի առաջնությունում գրավեց 5-րդ տեղը

Կամպինաս քաղաքում ավարտվեց Բրազիլիայի շախմատի առաջնությունը, որին մասնակցում էր նաև հայ գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը:

Մխիթարյանը 11 հնարավորից վաստակեց 6 միավոր և գրավեց 5-րդ տեղը:

Բրազիլիայի 78-րդ չեմպիոն դարձավ գրոսմայստեր Ռաֆայել Լեյտաոն 9 միավորով: Նա հինգերորդ անգամ կարողացավ նվաճել չեմպիոնական տիտղոսը: Երկրորդ տեղը 8,5 միավորով գրավեց Ալեքսանդր Ֆիերը, իսկ 3-րդը Էնրիկե Մեքինգը 7 միավորով: