23 դեկտեմբերի 2011 - 09:18 AMT
Արամ Խաչատրյանի թանգարանում տեղի է ունենալու բարեգործական համերգ

Դեկտեմբերի 25-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի դահլիճում տեղի կունենա ամանորյա բարեգործական համերգ:

Ծրագրում ընդգրկված են Բախի ստեղծագործությունները, ինչպես նաև Սուրբ Ծննդյան ավանդական երաժշտություն:

Համերգին մասնակցելու են կոնտրտենոր Կարեն Հակոբյանը, «Արս Լունգա» դուետը և «Նարեկացի» արվեստի միության նվագախումբը:

Երաժիշտները համերգը կազմակերպում են «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի շահառու ընտանիքներին օժանդակելու և կարեկցանքի ու փոխօգնության գաղափարներին իրենց զորակցությունը հայտնելու նպատակով: Մուտքն ազատ է: Կամավոր նվիրատվությունները կծառայեն հիմնադրամի բարեգործական նպատակներին: