23 դեկտեմբերի 2011 - 12:06 AMT
Հաղթելով Թուրքիային՝ Հայաստանի աշխարհի հավաքականը բարձրացել է 6-րդ հորիզոնական

Դեկտեմբերի 23-ին շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնությունում հանգիստ է: Արդեն տեղի է ունեցել 5 պարտիա, և առաջնությունը կվերսկսվի դեկտեմբերի 24-ին:

5-րդ տուրում, Թուրքիայի նկատմամբ հաղթանակից հետո, Հայաստանի հավաքականը բարձրացել է 6-րդ հորիզոնական: Առաջնության առաջատարն է Չինաստանի հավաքականը` 10 միավորով, երկրորդ տեղում է Հնդկաստանը` 9 միավորով, եռյակը եզրափակում է Վրաստանը` 7 միավորով:

6-րդ տուրում հայ շախմատիստուհիները կխաղան ՀԱՀ հետ:

Առաջնությունը, որն անցկացվում է շրջանային համակարգով, ավարտվում է դեկտեմբերի 27-ին: