«Յուրա Մովսիսյանի մասին. հայ հարձակվողը շարունակում է առաջատարը մնալ Ռուսաստանի պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար քվեարկությունում: Արդեն հաղորդվել է նրա օգտին հայտնաբերված հավելագրումների մասին, իսկ ինքը ֆուտբոլիստը «Սովետական սպորտին» տված հարցազրույցում դատապարտել է անբարեխիղճ օգտատերերին: Արդյունքում միջանկյալ փուլում ֆուտբոլիստից հանվեց 889 ձայն»,-հայտնում է sovsport.ru-ն:
Ինչպես գրում է պորտալը, հավելագրումներնը չեն դադարել և այս իրավիճակում որոշում է կայացվել վերջնականպես ամրագրել Յուրա Մովսիսյանի արդյունքը՝ այժմ նա ունի 10 549 ձայն:
Հետագայում, քվեարկության մնացած 5 օրերին նրա օգտին հնարավոր չի լինի քվեարկել.«Բացի այդ, թույլ տալ արդյոք «Կրասնոդարի» հարձակվողին մասնակցել ամփոփիչ քվեարկությանը, մենք կորոշենք նաև հաշվի առնելով մեր ընթերցողների կարծիքը: Ինտերնետ հարցմանը զուգահեռ շարունկավում է նաև գրավոր քվեարկությունը»:
Ռուսաստանի լավագույն ֆուտբոլիստի անունը կորոշվի դեկտեմբերի 27-ին: