23 դեկտեմբերի 2011 - 13:35 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ահմադինեժադը ժամանել է Երևան՝ քննարկելու համար էներգետիկ համագործակցության խորացումը

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ժամանել է Հայաստան պաշտոնական այցով: Օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը, որից հետո ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել երկկողմ հանդիպում:

Իրանի նախագահի Հայաստան այցի շրջանակներում կքննարկվեն Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման ժամկետները, այլ նախագծեր: Հայաստանն ու Իրանը մտադիր են Հարավային Կովկասում երկու ամենահզոր ՀԷԿ կառուցել՝ հայկական կողմից Մեղրիում, իսկ իրանական կողմից՝ Քարաչիլարում: Կայաններից յուրաքանչյուրն ամեն տարի կարտադրի 793 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա:

ՖՈՏՈՇԱՐՔ