24 նոյեմբերի 2003 - 18:44 AMT
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ
Նոյեմբերի 25-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռախմոնովը: Ըստ այցի ժամանակացույցի, կկայանա երկու երկրների նախագահների առանձնազրույցը, որից հետո տեղի կունենա պատվիրակությունների հանդիպումը ընդլայնված կազմով: Նախատեսվում է նաեւ մի շարք երկկողմ փաստաթղթերի ստորագրում: Տաջիկստանի նախագահը հանդիպումներ կունենա նաեւ Հայաստանի խորհրդարանի խոսնակի, վարչապետի եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ: Այցի ընթացքում Էմոմալի Ռախմոնովը կայցելի Մեծ եղեռնի հուշահամալիր: