23 դեկտեմբերի 2011 - 17:24 AMT
Էդուարդ Թոփչյանն Ամանորը դիմավորելու է տանը, իր ձեռքով հավաքած տոնածառի մոտ

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը Նոր տարին դիմավորելու է իր տանը` Երևանում, իր ձեռքերով հավաքած տոնածառի մոտ: PanARMENIAN.Netի թղթակցի հետ զրույցում մաեստրոն նշեց, որ Նոր տարին եզակի հնարավորություններից է տանը լինելու, հետևաբար չի սիրում նշել այն տնից դուրս:

Թոփչյանը 2011 թվականը համարում է հաջողված տարի նվագախմբի համար: Նրանք նշեցին իրենց հիմնադրման 85-ամյակը, Հանրապետության Հրապարակում` Հայաստանի անկախության 20-ամյակը: Նրանց հետ համագործակցեցին հայտնի մի շարք օտարերկրյա և տեղացի երաժիշտներ:

Մաեստրո Թոփչյանը 2012 թ-ին ցանկանում է որ երկրում խաղաղություն լինի, իսկ հայ ժողովրդին մաղթում է լավ տրամադրություն, և որ տարին մի քիչ ավելի լավը լինի, քան այս տարին: Բացի դրանից նա մաղթում է մարդկանց ավելի լավ ապրելու հնարավորություն և հույսի ավելացում: