23 դեկտեմբերի 2011 - 20:49 AMT
Թուրքիան լուծարել է «Ֆրանսիա-Թուրքիա» բարեկամության խումբը

Թուրքիան լուծարել է «Ֆրանսիա-Թուրքիա» բարեկամության միջխորհրդարանական խումբը, հաղորդում է CNN Türk-ը:

Իշխանությունից և ընդդիմությունից միջխորհրդարանական խմբի անդամները հրաժարական են տվել:

Այս կապակցությամբ խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը մամլո ասուլիս է հրավիրել, որի ընթացքում լրագրողներին հաղորդել է այդ մասին: