23 դեկտեմբերի 2011 - 21:28 AMT
ԱՄՆ-ն ու Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկերներն են դարձել

Այսօր Վրաստանի խորհրդարանի ամփոփիչ քննարկման ժամանակ ներկայացվել է այդ երկրի Ազգային անվտանգության նոր հայեցակարգի նախագիծը: Նոր փաստաթղթում հաշվի են առել ռազմաքաղաքական փոփոխությունները տարածաշրջանում 2008թ. օգոստոսյան իրադարձություններից հետո, գրում են վրացական լրատվամիջոցները:

Փաստաթղթի համաձայն, երկրի ռազմավարական գործընկերներն են Ադրբեջանն ու ԱՄՆ-ը:

Վրաստանի մտերիմ գործընկերն է դարձել նաև Թուրքիան, մասնավորապես, ռազմական անվտանգության ոլորտում: