24 դեկտեմբերի 2011 - 09:28 AMT
Ռուսական արվեստի թանգարանում բացվելու է «Աստիճան դեպի երկինք» ցուցահանդեսը

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ, դեկտեմբերի 25-ին Ռուսական արվեստի թանգարանը ներկայացնելու է «Աստիճան դեպի երկինք» խորագրով երիտասարդ նկարիչների ցուցահանդեսը: Ցուցահանդեսին մասնակցելու են երիտասարդ ստեղծագործողներ Գեղամ Աբրահամյանը, Սարգիս Բաբայանը, Աշոտ Գևորգյանը, Համբարձում Դավթյանը և Հայդուկ Սմբատյանը:

Ցուցահանդեսի նպատակն է օգնել երիտասարդ ստեղծագործողներին ներկայացնելու իրենց աշխատանքները: Այն շարունակվելու է մինչև 2012 թ-ի հունվարի 10-ը: