24 դեկտեմբերի 2011 - 14:55 AMT
Վանաձոր-Ալավերդի ճանապարհին ժայռի պայթեցման աշխատանքներն ավարտվել են

Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի 35-րդ կիլոմետրում պայթեցման աշխատանքները հաջողությամբ ավարտվեցին: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ փրկարարներն ուսումնասիրում են տեղանքը:

Ներկա պահին իրականացվում են քարաթափման աշխատանքներ: Աշխատանքները համակարգում է ԱԻ փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր` Ս. Ազարյանը:

Պայթեցման հետևանքով տրանսպորտային միջոցների երթևեկությունը կազմակերպվել է շրջանցիկ Մ-6-Դսեղ-Մարց-Մ-6 ճանապարհով: