ԵՄ հետ Թուրքիայի գլխավոր բանակվություններ վարող Էգմեն Բաղիշը, մեկնաբանելով Ֆրանսիայի Ազգային ժողովում ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրիագիծը, Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիին համեմատել է «Պինոկիո» հեքիաթի հերոսի հետ:
«Հեքիաթում, երբ Պինոկիոն ստում էր, նրա քիթը երկարում էր, իսկ Ֆրանսիայում ինչ-որ մեկի մոտ կոշիկների վրա կրունկներ են աճելու»,-ընդգծել է նա, հաղորդում է stargazete-ը:
Դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային Ժողովն ընդունեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը ցեղասպանությունների ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: