ԱՄՆ-ն կցանկանար սերտ համագործակցություն հաստատել ՌԴ հետ միջուկային սպառազինության համար ռադիոակտիվ նյութերի արտադրությունը կասեցնելու շուրջ, ասել է ԱՄՆ զինաթափման, համաձայնագրերի ստուգման ու պահպանման հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռոուզ Գետեմյուլլերը: «Ինչ վերաբերում է բազմակողմ ձևաչափին, մենք մտադիր ենք բանակցային գործընթաց սկսել միջուկային սպառազինության համար ռադիոակտիվ նյութերի արտադրությունը սահմանափակելու շուրջ: Այդ հարցը մենք մտադիր ենք քննարկել Ժնևում զինաթափման շուրջ խորհրդաժողովում և ձգտում ենք սերտ համագործակցություն հաստատել ռուսական կողմի հետ»,-ասել է նա:
Զինաթափման մասին խորհրդաժողովը միակ բազմակողմանի բանակցային մարմինն է, որը զբաղվում է զինաթափմամբ ու սպառազինությունների վերահսկմամբ: